կարևոր
11248 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 22:03

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են իշխանական թեկնածուների քվեարկությունները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 3-ին, շարունակում է իր աշխատանքը: Հիշեցնենք. երեկ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին օրն էր, որի ընթացքում ԱԺ նախագահ ընտրվեց իշխող ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները չմասնակցեցին քվեարկությանը: Իսկ այսօր արդեն ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարաեց, որ ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան:

Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաեւ մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը:

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկի իշխանական թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն էր, որը 2018 թ. մայիսին փոխարտգործնախարար էր նշանակվել, 2019 թ. հունվարին՝ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորին, սակայն, Ռուբինյանի՝ նախքան 2018 թ. իշխանափոխությունից առաջ Թուրքիայում մի քանի ամիս ապրելու հանգամանքներն էին հետաքրքրում:

Աժ փոխնախագահի իշխանական երկրորդ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն է, որն ամիսներ առաջ լրագրողին հարվածելու, նրա գույքը վնասելու միջադեպից եւ դրան հետեւած աղմուկից հետո հրաժարական ներկայացրեց: «Հայաստան» խմբակցությունից նրան այդ միջադեպը հիշեցրին:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: