կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 20:57

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առընչությամբ ՄԻՊ-ը հրատապ ուսումնասիրություն է սկսել

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առընչությամբ ՄԻՊ-ը հրատապ ուսումնասիրություն է սկսել

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:

«Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:

Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»:

Նշենք, որ քիչ առաջ էլ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Լրագրողական կազմակերպությունները։