կարևոր
1759 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 20:36

Հակոբ Արշակյան մոռացել ես ինչի՞ դեմ էինք պայքարում, հա՞, ասենք ԱԺ ելույթ ունեցար, ու մտածում էիր մենք չենք լսելու. Լևոն Հարությունյան

Հակոբ Արշակյան մոռացել ես ինչի՞ դեմ էինք պայքարում, հա՞,  ասենք ԱԺ ելույթ ունեցար, ու մտածում էիր մենք չենք լսելու. Լևոն Հարությունյան

Դեմ եմ շարժման անդամներից Լևոն Հարությունյանը, անդրադառնալով այսօր ԱԺ-ում Հակոբ Արշակյանի պաատսխանին, գրում է.

«Հակոբ Արշակյան, կո՞ղմ ես: Փաստորեն, կողմ ես, հա՞: Փաստորեն, հիմա ֆոնդերի կառավարիչները ուրիշ են, հա՞: Փաստորեն, հիմա ավելի շատ են ներդրում անում ՀՀ-ում, հա՞:

Ոնց որ իսկականից մոռացել ես ինչի դեմ էինք պայքարում, հա՞: Ասենք ԱԺ ելույթ ունեցար, ու մտածում էիր մենք չե՞նք լսելու: 

Հա ու քեզ ո՞վ ասեց, որ հիմիկվա կառավարությանը վստահում ենք: 

Սաղն էլ շատ լավ գիտեն Դ!եմ եմ-ը ինչ օրակարգ ա ունեցել: Մնացածը հարմար բառեր են, որ կողմ լինելը արդարացվի:

Հա, իդեպ, հարգելի հարկատուներ պատրաստվեք որ սենց սիրուն ձևով բերելու են բժշկական ապահովագրություն, ու դուք մի 10 % ավել հարկ եք մուծելու:

Գեղամ Մանուկյան, շնորհակալություն»,- գրել է Հարությունյանը, ինչպես նաև նշել շարժման մասնակից անդամներ, ԱԺ նախկին պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին, Մանե Թանդիլյանին և Դավիթ Խաժակյանին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ իշխող կուսակցությունը փոխնախագահի թեկնածու էր առաջադրել Հակոբ Արշակյանին, որը տարիներ առաջպարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ԴԵՄ եմ շարժման անդամ էր, սակայն նրա կենսագրության միջից այդ գործունեությունը հանված էր: Այս մասին այսօր Աժ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Արշակյանին.

«Ուզում եմ հասկանալ՝ չե՞ք ցանկացել հիշատակել այդ շարժման համակարգող խորհրդի անդամ լինելու հանգամանքը, որովհետև հակառակ 2013-2014 թվականներին Ձեր քաղաքական դիրքորոշմանը այդ հարցով, ՔՊ-ի անդամ լինելով, կառավարության անդամ լինելուց որևէ կերպ հրապարակային չեք խոսել, որ արդեն իշխանությունը շարունակում է նախորդ տարիների կառավարության գիծը և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը  դարձրեց ամբողջովին պարտադիր Հայաստանի ամբողջ տարածքով»։