Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը: Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։