23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Զաքարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինը բավարարվել է։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Զաքարյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ։