կարևոր
1273 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 19:22

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի քվեարկությանը.Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՈւԹ

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի քվեարկությանը: Այս մասին ասօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պատգամավորն իր ելույթում արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցված սպառնալիքներին.

«Այդպիսի տոնով մեզ հետ չխոսեք, մենք էլ կարող ենք: Եթե նկատել եք մինչև հիմա ես զուսպ եմ եղել, բայց մենք էլ կարող ենք բարձր տոնով խոսել»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանի առջև ծառացած են անվտանգային շատ լուրջ ապառնալիքներ.

«Յուրաքանչյուր անվտանգության առաջին բաղկացուցիչ մասը դա տնտեսությունն է: Մենք փրփուրներից կախված վիճակում ենք՝ ժողովրդագրական խնդիրները հաշվի առնելով, սրա մասին ևս պետք է մտածենք»,-ասաց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ն չի կատարել պարտավորությունները և չի պաշտպանել Հայաստանի սահմանները.

«Ովքեր են մեղավոր, որ ադրբեջանցիները հասել են մեր սահմանին, ովքեր են մեղավոր, որ մեր սահմանները ժամանակին չեն կահավորվել»-ասաց նա։ 

Անդրադառնալով իշխանության հանդուրժողականության կոչերին, Սեյրան Օհանյանն ասաց. «Խոսում ենք հանդուրժողականության մասին, ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել այն վիճակը, երբ այսօր անվտանգության միջավայրը և այն սպառնալիքները, որոնք կան ՀՀ շուրջը, բավական լուրջ սպառնալիքներ են։ Եվ բազում սպառնալիքներից՝ թե ներքին, թե արտաքին ամենակարևոր սպառնալիքները դա քաղաքական ռեսուրսների և նաև մեր իմիջի ցածրացումն է և մեր՝ բանակցային գործընթացի մեջ դերակատարություն ու մասնակցություն ունենալու շատ ցածր մակարդրակը։

Երկրորդ, յուրաքանչյուր անվտանգության բաղկացուցիչ մասը տնտեսությունն է։ Եվ երրորդ ամենակարևոր խնդիրը՝ մենք փրփուրներից կախված վիճակում ենք՝ ժողովրդագրական խնդիրները հաշվի առնելով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: