կարևոր
1654 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 18:48

Մենք պետք է ստեղծենք քննիչ հանձնաժողով և այն ղեկավարի ոչ թե իշխող ուժը, այլ ընդդիմությունը․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Խնդրում եմ հասկացեք՝ երկիրը ինչ վիճակում է, իրար սպառնալով, իրար վրա մատ թափ տալով, հատկապես այն ուժը, որը ստացել է կառավորող ուժի կարգավիճակ, պետք է ուշադիր լսի՝ ինչ է ասում ընդդիմությունը, պետք է օրինակ ծառայի։ ԱԺ-ում այսօր այսպես իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, նշելով, որ այսօր Ռուբինյանը անզգույշ արտահայտություն է թույլ տվել ՝ ասելով, թե ծանր բան է եղել, և սրան անմիջապես շատ սուր արձագանքել է հերոս տղաներից մեկի՝ Մխիթարի, մայրը։

«Ուզում եմ հասկանաք, թե երկրում ինչ վիճակ է և ամեն բառ, ամեն նախադասություն ասելիս հաշվի առեք, որ մի երկրում ենք ապրում, որտեղ այսօր հազարավոր տղեք պետք է շարունակեին ծառայությունը բանակում կամ արդեն վերադարձած լինեին, բայց իրենք չկան։ Հիշեք, որ մենք դեռ ապրում ենք այն երկրում, որ դեռ հետպատերազմյան շոկը չի անցել ու դեռ երկար ժամանակ չի անցնելու։  

Մենք պետք է աշխատենք, պայքարենք, որ ունենանք մի երկիր, որտեղ այլևս որևէ մեկը իր մտածված (կուզեի ոչ մտածված), մեր երկիր, մեր տուն պատերազմ, պարտություն ու ողբերգություն չբերի»,- նշեց Նազարյանը։

Նա ասաց նաև, որ պետք է ստեղծեն քննիչ հանձնաժողով և այն ղեկավարի ոչ թե իշխող ուժը, այլ ընդդիմությունը․ «Պետք է պարզենք, թե ինչու պատերազմ եղավ, ինչու հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցվեց, քանի այդ ինչուների պատասխանը չստանանք, չենք կարող առաջ գնալ: «Որքան էլ փորձեք ապրել այնպես, որ 44 օրյա պատերազմը չի եղել, չի ստացվելու, հունիսի 20-ի ընտրությունները նրա համար էին, որ երկրում իրավիճակ փոխեին, բայց դա չեղավ, մենք գնացինք բոլոր կանոնների դեմ: Պարտված ուժը չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, դա նոնսենս է»,-ասաց նա: