կարևոր
355 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 17:43

Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. Բաբայան

Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ լրատվության վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը գրում է.

«Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի: Նույնիսկ որևէ դեպքում որևէ մեկի մոտ ռազմականացման տպավորություն չթողնի:

Այսօր լրատվականներում տեսա ԱԺ միջանցքներում հսկողություն իրականացնող տասնյակ զինվորական համազգեստով ծառայողների:

Տեսարանը շատ տհաճ է...»: