կարևոր
4144 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 17:36

Մենք արմատական տարբերություն ունենք պետության տեսլականի վերաբերյալ, ինչպե՞ս, ինչի՞ շուրջ ձեզ հետ կառուցողական լինել. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ 8-րդ գումարման նիստի ժամանակ հայտարարեց, թե քննարկումների ժամանակ իշխանությունն ասում է՝ պետք է լինել կառուցողական։

«Շատ լավ, եկեք լինենք կառուցողական, որոշենք, թե ինչ ենք կառուցում։ Մենք ասում ենք՝ Հայաստանը թշնամիներով շրջապատված պետություն է, կառուցենք բերդ, դուք ասում եք՝ կառուցենք մաքսակետեր։ Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը, դուք ասում եք՝ Հայաստանի սահմանը թող պաշտպանի ՀԱՊԿ-ը, եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, թող պաշտպանեն ամերիկացիք, եթե ամերիկացիք չեն պաշտպանում, թող պաշտպանեն ֆրանսիացիք, դրանք չեն պաշտպանում, թող գան, պաշտպանեն պապուասները», - ասաց Խաչատրյանը։

Նա ասաց, թե չունեն ընդհանուր մոտեցում, թե ինչ են կառուցում։

«Մենք արմատական տարբերություն ունենք պետության տեսլականի վերաբերյալ ու դա մեզնից պահանջում է, որ վեր կենանք ու քննադատենք այսօրվա վարվող քաղաքականությունը», - ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա հիշեցրեց՝ ասել են՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ «Այդ տեսակետի՞ն եք մնում, թե՞ չէ», - հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։

Երկու հայ զինծառայողներ և վարորդը քանի օր է չկան, ինչ-որ մեկը տեղեկություն ունի՝ ո՞ւր են, ի՞նչ է եղել նրանց հետ, մի քանի օր առաջ մենք ունեցանք երեք զոհ, Ադրբեջանը զոհ չունի, բայց մեզ մոտ ասում են տվել ենք համարժեք պատասխան, դրա ի՞նչն է համարժեք: 

Հայաստանում քաղաքական ճգնաժամ առաջացավ կապիտուլյացիոն ակտը ստոարգրելուց հետո: Դա պարտություն էր, տարածքային ամբողջականության խախտում, հազարավոր զոհեր և գերիներ էին:Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 6-ամսյա ճանապարհային քարտեզի մեջ նաև գերիների հարցն էր, որը սակայն մինչ օրս լուծված չէ.

«Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դավադիր հարձակվեց Խծաբերդի և Հին թաղերի վրա, իսկ ի՞նչ արեց Հայաստանը այդ գյուղերը պաշտպանելու, բնակչությանը տարհանելու համար: Վերջերս 3 զոհ ունեցանք, իսկ Ադրբեջանը զոհեր չի ունեցել, սա կոչվո՞ւմ է համարժեք պատասխան ենք տվել: 2 հայ զինծառայող գրեթե 20 օր է չկան, անհետ կորել են, որևէ տեղեկություն չկա նրանց մասին: Ասում էին՝ Արցախը տանք, որ Պողոսը լավ ապրի, տվեցինք, լա՞վ է ապրում Պողոսը, երևի գնաճը և տնտեսական ճգնաժամը լավ ապրելու առհավատչյան են»,-ասաց Արթուր Խաչատրյանը;

Պատգամավորը նաև վտանգավոր համարեց այս իրավիճակում սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

«Ադրբեջանը 1991թ-ին հայտարարեց, որ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության սահամանները Շուռնուխո՞վ, Վերին Շորժայով, Սև լճո՞վ էր անցնում: Ինչու՞ սահամանազատումն ու սահմանագծումը օրակարգային դարձավ այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային հարթակում չի արծարծվում »,-ասաց պատգամավորը: