կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 17:04

ԶՈւ ԳՇ պետը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել են

ԶՈւ ԳՇ պետը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել են

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: