կարևոր
340 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 16:42

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ):

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ կատարեց երկու մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ.։ Վերջին ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ հրելով 228 կգ կշռող ծանրաձողը:

Նշենք, որ սա Տոկիո-2020-ում Հայաստանի նվաճած երրորդ մեդալն է. այսօր արծաթե մեդալակիր է դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: