«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր կենսագրականը կարդալիս չի շեշտվել, որ Արշակյանը եղել է «Դեմ եմ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը քաղաքացիական շարժման համակարգող խորհրդի անդամ։
«Ուզում եմ հասկանալ՝ չե՞ք ցանկացել հիշատակել այդ շարժման համակարգող խորհրդի անդամ լինելու հանգամանքը, որովհետև հակառակ 2013-2014 թվականներին Ձեր քաղաքական դիրքորոշմանը այդ հարցով, ՔՊ-ի անդամ լինելով, կառավարության անդամ լինելուց որևէ կերպ հրապարակային չեք խոսել, որ արդեն իշխանությունը շարունակում է նախորդ տարիների կառավարության գիծը և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դարձրեց ամբողջովին պարտադիր Հայաստանի ամբողջ տարածքով»,- ասաց Մանուկյանը։
Այնուհետև, Մանուկյանը դիմելով բոլոր «Դեմ եմ» շարժման անդամներին, ասաց․ «Ձեր պայքարի գործընկերը այստեղ փոխում է պայքարի գաղափարախոսությունը, որ չպետք է լինի պարտադիր, ձևափոխել թե իշխանություններից է կախված դա կարող պարտադիր լինել, թե չէ»։
Հակոբ Արշակյանն էլ երկար արդարանալով՝ վերջում ամփոփեց՝ այն ժամանակ ես դեմ եմ եղել պարտադիր համակարգին, իսկ հիմա դեմ չեմ։
Մանրամասն՝ տեսանյութում։