կարևոր
421 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 15:46

ԱԺ նախագահի մյուս թեկնածուն լրագրողի վրա հարձակում գործադրած նախկին նախարարն է

ԱԺ նախագահի մյուս թեկնածուն լրագրողի վրա հարձակում գործադրած նախկին նախարարն է

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աժ նախագահի տեղակալի մյուս պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը:

Ընդդիմության կողմից նրան ուղղված հարցերը սուր են. սկսած նրա կենսագրականի մանրամասներից մինչև հակառուսական ակցիաների մասնակցությունը: Որևէ իրավական երկրում Հակոբ Արշակյան կալանավայրում կլիներ, կամ գոնե ինչ որ ձեւով պատժված, ասենք՝ հանրային աշխատանքների կդատապարտվեր։ Իսկ Հայաստանում՝ լրագրող ծեծած անձը բարձրագույն աթոռին է կարգվում։ Նման կարծիքներ են հայտնում քաաղքացիները: 

Հիշեցնենք, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այս տարվա մարտին սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն: Միջադեպից հետո Հակոբ Արշակյանը նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ առանց հիմքերը նշելու: Մեկ ամիս անց ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ. «Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»: