Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այս մասին գրում է armsport-ը։
Champions Chess Tour-ի Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլի արդյունքներով որոշվեց 8 ուժեղագույն շախմատիստ, որոնք կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:
Արոնյանը նախնական փուլում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: