կարևոր
1222 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 15:15

Տոկիո-2020. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Տոկիո-2020. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1 հաշվով:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: