կարևոր
184 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 14:12

Լրագրողական գործունեության սահմանափակման դեմ ԱԺ-ում ստորագրահավաք է

Լրագրողական գործունեության սահմանափակման դեմ ԱԺ-ում ստորագրահավաք է

Այս պահին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջում են չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները:

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները նաև ցանկանում են հանդիպել ԱԺ նորանշանակ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ քննարկելու, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողների խորհրդարանում աշխատանքի սահմանափակումները:

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է 8-րդ գումարման ԱԺ նիստերը, լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ առաջիկայում որոշում կա` ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ: