«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից մի շարք հարցադրումներ ուղղեց իշխող խմբակցությանը՝ համաճարակի հաղթահարման, 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն համաձայնագրի, ընտրության արդյունքների վերաբերյալ։
«Համաճարակի հետևանքով մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, մահվան դեպքեր, ընտանիքի լույսերը որոնք մարել են, ու էտ ամբողջը կարելի է դիտարկել փայլուն, երբ մենք այդքան մահ ենք տեսել COVID-ի Հայաստան մուտք գործելու արդյունքում, որն առնվազն մասնագետի հետ փոքր-ինչ զրույց ունենալու դեպքում կարելի էր ունենալ շատ ավելի տարբերվող պատկեր։ Այս պարագայում օգտագործել «փայլուն» եզրույթը, պարզապես կոռեկտ չէ, կամ իրականությունից կտրված լինելու հերթական դրսևորումներից է․․․
Պարզվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը պարզապես ծանր բան է, իսկապե՞ս։ Այսինքն ՀՀ հազարավոր հերոս տղաների մարտիրոսումը, հայրնիքի կորուստը, մեր արժանապատվության տրորումը, որը մինչ օրս շարունակվում է առանց թշնամական ուժերի կողմից կոնկրետ դիմադրության, սոսկ ծանր բան է, իսկապե՞ս, փողոցում մարդկանց հարցրեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծանր բա՞ն է թե՝ դժբախտություն․․․
Շատ հաճախ ժողովուրդը տվել է պատասխան, և ձեզ թվում է ԿԸՀ-ի կողմից արձանագրված պատկերը, առ այն, որ ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 49 տոկոսը, 49 տոկոսից ստացել եք 53 տոկոսը, հիմա էս պատկերի մեջ դուք համարում եք, որ ՀՀ ժողովուրդը տվել է իր պատասխա՞նը»,-հարցադրեց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։