կարևոր
289 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 13:38

Պարգևավճարների մասով նախաձեռնելու ենք իրավական վիճարկման գործընթաց. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է իրավական լուրջ վիճարկման գործընթաց՝ այդ թվում մինչև այժմ կիրառված պարգևավճարների մասով։ Այս մասին խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հաայստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ 

«Մեր խորին համոզմամբ սա ոչ միայն հակաօրինական է, հակատնտեսական է, հակակարգապահական է, այլև նպատակ է հետապնդում ձևախեղել պարգևավճար հասկացության էությունը, երբ մարդկանց պարզապես գումարներ է հատկացվում՝ առանց նրա աշխատանքի արտադրողականության գնահատման, կատարողականի ցուցանշների գնահատման, և այս պրակտիկան շարունակել՝ միայն անունը փոխելով, չի ստացվի»։

Մինասյանը նշեց, որ այս հարցով իրավական վեճի մեջ են լինելու և մոտ ապագայում կհանդիպեն ՍԴ-ում։