կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 13:32

Ավանեսյանը, Փիլոյանը, Դումանյանը, Քերոբյանը և Խաչատրյանը կրկին նախարարներ են

Ավանեսյանը, Փիլոյանը, Դումանյանը, Քերոբյանը և Խաչատրյանը կրկին նախարարներ են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախարարներ նշանակելու մասին նոր հրամանագրեր է ստորագրել։

Նախագահի հրամանագրերով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարար։

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Ֆինանսների նախարար. նախկինում նա զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։