կարևոր
190 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 13:10

Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», - ասված է նախագահի հրամանագրում։ 

Նշենք, որ 2018թ․ մայիսի 12-ին Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ, 2018թ. հոկտեմբերի 16-ից մինչև 2019թ. հունվարի 16-ը իրականացրել է փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները և 2019թ. հունվարի 16-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ։