կարևոր
328 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 12:56

Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ է. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ընդդիմության աշխատանքի մասին

Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ է. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ընդդիմության աշխատանքի մասին

«Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ: Այսպես է գնահատում ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի առաջին օրվա ընդդիմության աշխատանքը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ փաստարկելով հետևյալը. 

«Ութերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ աշխատանքային նիստը սկսեց «Հայաստան» դաշինքի կողմից «Իմ քայլին» ուղղված պահանջով՝ հիմք ընդունել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը և անհապաղ ազատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ էր, ինչը սակայն մերժվեց։ Փոխարենը «Հայաստանի» առաջարկը միանշանակ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, որը նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու։

Խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները, քանզի այդ ճանապարհը տանում է փակուղի, պարալիզացնելու է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, հանրությունը շարունակելու է մասնատված մնալ, երկիրը չի կարողանալու միակուռ լինել ու դիմակայել արտաքին մարտահրավերներին, որի հետևանքը լինելու է թշնամուն հերթական ցավոտ զիջումներ անելը»: