կարևոր
2044 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 12:46

Ամեն ինչում հաշվետու լինելու քաղաքական ուժը հիմա նույնիսկ չի ասում, թե ո՞ւր է օրինակ Արարատ Միրզոյանը․ Գեղամ Մանուկյան

2018 թվականի իշխանափոխության արդյունքում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որ իրեն հռչակեց ժողովրդի կուսակցություն, երկրում հռչակեց գրեթե երեք միլիոն վարչապետացու, խոստացավ, որ անգամ Արցախի հարցում եթե լավ տարբերակ լինի, հենց Հանրապետության հրապարակում ժողովուրդը որոշում կկայացնի, բայց տեսանք թե ինչ եղավ, կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրվեց կեսգիշերին և դրա մասին հանրությունը տեղյակ չէր։ Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

«Հաշվի առնելով, որ ԱԺ դարպասները տևական ժամանակ է՝ զոդված են և այլևս այն բաց և թափանցիկ ԱԺ-ն չկա, ամենուր տեսնում ես ավտոմատավոր զինվորականներ, կարծում ես Սոթքի դիրքերում ես կամ Սև լճի մոտ»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանին՝ «ընտրությունների արդյունքում Արարատ Միրզոյանը չկա, ամեն ինչում հաշվետու լինելու քաղաքական ուժը հիմա նույնիսկ չի ասում, թե ո՞ւր է օրինակ Արարատ Միրզոյանը, քանի որ եղել է ԱԺ նախագահ և օգտվել բոլոր բարիքներից»:

Մանրամասն՝ տեսանյութում։