կարևոր
2449 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 12:22

Թուրքական փորձը կիրառե՞լ է իշխանափոխության սցենարի համար. Խամոյանը՝ Ռուբինյանին

Թուրքական փորձը կիրառե՞լ է իշխանափոխության սցենարի համար. Խամոյանը՝ Ռուբինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կենսագրական այն հատվածին, երբ վերջինս 2017-2018 թվականներին հետազոտություն է իրականացրել Ստամբուլի քաղաքականության կենտրոնում։ Վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն։ 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք թուրքական փորձը կիրառե՞լ է իշխանափոխության սցենարի համար։ Ռուբինյանը նշեց՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում հետազոտություն է իրականացրել։ Թեման՝ թուրքիայի հասարակական կազմակերպությունների դերն էր Թուրքիայի ժողովրդավարացման հարցոմ։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ վստահ է, որ անկախ ամեն ինչից Ռուբինյանն ԱԺ փոխնախագահ է ընտրվելու, ուստի պնդեց, որ վերջինս երաշխավորի՝ որ կոճակների տեղն այլևս չի շփոթի. «հուսով եմ կոճակների տեղն այս ընթացքում սովորեցիք և պատասխանատու պահերին «շփոթմունքով» իրավիճակ չեք փոխի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 24-ին ԵԽԽՎ-ոում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադառնալուն, այնուհետև արդարացել, թե որ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը դեմ չի քվեարկել: «Որքան հասկանում ենք, ելնելով հենց պատգամավորի մեկնաբանություններից, նա պարզապես քվեարկելիս շփոթել է կոճակները։ Իրականում նա «կողմ» է քվեարկել»,- ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տեղակալ Արտյոմ Կոժինը

Այսօրվա նիստին խորհրդարանն ընտրում է ԱԺ նախագահի տեղակալներ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները: Իսկ Սահմանադրությամբ ընդդիմության վերապահված ԱԺ փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: