կարևոր
298 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 11:52

Ռուբինյանը ստել է՝ պատասխանելով պարգևավճարների մասին հարցին. իրավաբան

Ռուբինյանը ստել է՝ պատասխանելով պարգևավճարների մասին հարցին. իրավաբան

Դուք պատերազմի ժամանակ անգամ պարգևավճար ստացաք, այս ընթացքում բարելավեցիք ձեր և ձեր շրջապատի կյանքը, բայց ոչ հանրության կյանքը։ ԱԺ-ում խոսքն ուղղելով իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Դուք էլ եք գտնո՞ւմ, որ Ձեր աշխատանքի դիմաց նորից աշխատավարձի բարձրացում է լինելու, թե նորից նվիրյալ չեք լինելու մինչև այդ աշխատավարձի բարձրացումները չլինեն»,- հարց հնչեցրեց Կյուրեղյանը։

Ի պատասխան Ռուբինյանն ասաց, թե իրենք պարգևավճար վերջին անգամ ստացել են 2020 թվականի փետրվարին։ 

Այս առնչությամբ գրառում է կատարել իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։ 

«Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։

Այո, նախորդ գումարման ԱԺ-ն հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Բայց Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ պատգամավորները նույնպես պարգևատրվել են, որի ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին»։