ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանում այսօր ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրում: ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանն է վերահապահված ԱԺ նախագահի մեկ տեղակալի պաշտոնը՝ որպես քաղաքական հակակշռելիության կարեւոր գործոն։
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրեց խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Ընթացող նիստում այդ մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրության պահանջն է, մենք առաջադրելու ենք թեկնածու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը: Եվ հավելել.
«Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, ինչ ասել եմ անցնող ութ ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնից, օրակարգը նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է»: