կարևոր
1591 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 10:19

ԱԺ երկու փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները

ԱԺ երկու փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։ Այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալներ կընտրվեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունները։ 

2011թ․-ից Հակոբ Արշակյանը, ՔՊ այսօրվա մի շարք այլ պաշտոնյաների հետ, բողոքի ցույց էր անցկացնում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ ՔՊ կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ մյուս փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին, ով Թուրքիայից Հայաստան է վերադարձել «թավշյա հեղափոխությունից» անմիջապես առաջ։ 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել էԱԳ նախարարի տեղակալ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է եղել։

Օգոստոսի 2-ին իշխող խմբակցությունը երկրորդ փորձից 71 կողմ ձայնով ընտրեց խորհրդարանի խոսնակին՝ Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը առաջադրվել էին ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն առաջին իսկ օրը իշխող խմբակցությունը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ չապահովելով ընդդիմադիր թեկնածուների ներկայությունը ԱԺ-ում: