15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:
Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում կայացած եռացատկի որակավորման փուլում Աղասյանն ընդգրկված էր B ենթախմբում և լավագույն փորձով գրանցեց 16.42 մետր արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ըմբիշ Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: