կարևոր
1198 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-03 09:32

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը մեկնարկեց Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասին:

Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 5:7 հաշվով:

Նշենք, որ Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի նորից նվաճել օլիմպիական ոսկին: