կարևոր
103 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 23:07

Թուրքիայում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել

Թուրքիայում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել

Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է: Այս մասին տեղեկացնում է milliyet.com-ը։

Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել:

Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 5-ը ստացել է վնասվածք, նրանցից երկուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: