Մասնագիտությամբ ֆիզիկոսն էլ իրեն կարող է լավ դրսևորել երգարվեստում:
Դրա վառ օրինակներից է անվանի երգիչ Սահակ Սահակյանը, որը 70-ամյակն է նշում: Մեծ է նրա ավանդը երգարվեստի, սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համընդհանուր առաքելության մեջ: Նա առաջիններից է, որը 1992-ին Հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումից հետո հայրենասիրական երգերով ելույթ էր ունեցել այնտեղ:
Արվեստագետի ընկերների ջանքերով լույս է տեսել «Ազգային զարթոնքի շեփորահարը» խորագրով գիրքը, որտեղ Սահակ Սահակյանի անցած ուղու ամփոփ նկարագիրն է:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։