կարևոր
8938 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-02 21:44

ԱԺ առաջին նիստը՝ «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորի կալանքի տակ լինելու պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

8-րդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստը չափազանց լարված ընթացք ստացավ: Առաջին նստաշրջանի սկզբնամասը սպասելի էր՝ ելույթներ են ունեցել մինչ Ազգային Ժողովի նախագահության ընտրությունը նախագահող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Դրանից հետո գործի է անցել խորհրդարանական ընդդիմությունը: Մինչ տարիքային առանձնահատկություններից ելնելով որպես ամեավագ պատգամավոր նիստը նախագահող, ՔՊ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը ցանկանում էր անցնել օրակարգի հարցերին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կալանքի տակ գտնվող եւ խորհդարան գալու հնարավորություն չունեցող իր երկու պատգամավորի՝ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի ազատ արձակման պահանջ ներկայացրեց:

Պատգամավորի մանդատ ստացած Մեղրիի ու Սիսիանի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը նիստերի դահլիճում չէին, քանի որ մինչ այժմ մնում են կալանավորված, չնայած պատգամավորի կարգավիճակը սահմանում է, որ նրանք արդեն իսկ օժտված են պատգամավորական անձեռնմխելիություն, ինչն էլ ենթադրում է, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդմամբ խափանման միջոց սահմանելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը:

Խորհրդարանական ընդդիմությունն էլ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էին հենց Զաքարյանի ու Սարգսյանի թեկնածությունները:

Այնուհետև հայտարարվեց 20 րոպե ըդնմիջում, որից հետո էլ «Հայաստան» խմբակցության ներկայացրած պահանջին ընթացք չտրվեց: Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր պատգամավորների խնդրին լուծում տալու նպատակով խմբակցությունն իշխող մեծամասնությանն առաջարկեց խորհրդարան հրավիրել Գլխավոր դատախազին՝ եթե իշխանականներն իրենց վրայից գցում են պատասխանատվությունն՝ ասելով, թե իրավասու չեն խառնվել իրավական նման խնդիրներին, ապա թող գա ու պատասխան տա դատախազը, նա, ով իրավասու է այդ հարցում:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։