կարևոր
316 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 21:12

Ավինյանը բացահայտում է ՔՊ նախընտրական ցուցակի հետ ունեցած տարաձայնությունները և թողնում է փոխվարչապետի պաշտոնը

Ավինյանը բացահայտում է ՔՊ նախընտրական ցուցակի հետ ունեցած տարաձայնությունները և թողնում է փոխվարչապետի պաշտոնը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը թողնում է պաշտոնը: Նա նշել է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններ է ունեցել: 

«Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից:

«Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն:

Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ և իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին»,- ամփոփել է Ավինյանը:

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր են դարձել խոշոր գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը: