18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորել, որին կներգրավվեն նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները: 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամերին տվյալ հարցով անդրադարձեր են եղել խորհրդարանում նաեւ խմբակցությունների ղեկավարների ճեպազրույցներում:
Իսկ թե ինչո՞ւ նրանք շտապեցին հայտարարել այդ մասին Սեյրան Օհանյանը նշում է. «Կարծում եմ՝ նրանք փորձել են հասկացնել, որ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովն իրենցն է լինելու եւ այդ հանձնաժողովի շրջանակներում են ձեւավորելու քննիչ հանձնաժողովը: Իսկ եթե այդ հանձնաժողովի շրջանակներում չի լինելու հավասար որոշումներ ընդունելու սկզբունքը, ես գտնում եմ, որ անիմաստ է խոսել այն մասին, որ անաչառ քննություն կանցկացնեն»:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։