կարևոր
70 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 20:11

Հակոբ Սիմիդյանին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Հակոբ Սիմիդյանին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։

Հիշեցնենք, որ Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։