10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Օրեր շարունակ Գորիսում կազմակերպվել էր համայնքի ղեկավար Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք: Առուշ Առուշանյանին աջակցող խմբի անդամ, բժիշկ Զաքար Խոջաբաղյանը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը և ստորագրողների անընդհատ թարմացվող ցանկը.
«ՀՀ գլխավոր դատախազ Պարոն Արթուր Դավթյանին,
Հարգելի պարոն Դավթյան, Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել այն պարագայում, երբ առհասարակ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են։ Համայնքում մեծ հարգանք ու համարում վայելող, համայնքի բարեկեցությամբ ու անվտանգությամբ մշտապես մտահոգ Առուշ Առուշանյանին կալանվորելով՝ պետության արդյունավետ կառավարման և անվտանգության համար խոչընդոտ է ձևավորվում․ արհեստականորեն կասեցվում է համայնքի բնականոն գործունեությունը և զարգացումը, նսեմանում է հավատը Հայաստանի Հանրապետության իրավական գործընթացների նկատմամբ, խախտվում են մարդու իրավունքները։
Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք Ձեզանից հավատարիմ մնալ Ձեր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը»: