կարևոր
892 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-02 19:34

Արցախում մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարները

Արցախում մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարները

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնությամբ այսօր Ասկերանում և Ստեփանակերտում ավելի քան 260 պատանիների մասնակցությամբ մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարները:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը տեղեկացրել է, որ նախատեսվածից շատ մասնակցությամբ պայմանավորված միությունը դադարեցնում է նոր պատանիների գրանցումը:

Ինչպես նշել էինք՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարության համաձայն ճամբարին կարող էին մասնակցել 12-ից 16 տարեկան պատանիները:

Ճամբարի նպատակն է Արցախի պատանիների համար ապահովել ուրախ և աշխույժ մթնոլորտ, պատանիներին սովորեցնել ազգային երգ ու պար: Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն նաև սպորտային մրցույթներ, մարզական, ինտելեկտուալ և զարգացնող խաղեր: