8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում 71 կողմ ձայնով «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ փորձից Ալեն Սիմոնյանին ընտրեց ՀՀ ԱԺ նախագահ: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: Առաջին քվեարկության ժամանակ Հաշվիչ հանձնախմբի ընդդիմության ներկայացուցիչները պարզել էին, որ «Պատվիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրած ԱԺ նախագահի թեկնածու, «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի անվան փոխարեն գրված է եղել Արթուր Սահակյան: Քվերակությունը չեղյալ էր հայտարարվել:
Մինչ այդ ընդդիմությունը բոյկոտել էր այս ընտրությունը՝ անօրինական համարելով, քանի որ չեն ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ»-ը` Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին ապօրինաբար կալանավորված են։