կարևոր
274 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 17:55

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ենք հայտնել․ Էրիկ Ալեքսանյան

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ենք հայտնել․ Էրիկ Ալեքսանյան

Վերաքննիչ դատարանում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ 

Առուշանյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են հայտնել, այժմ ընդմիջում է հայտարարված։

«Այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը համակարգիչների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս փաստացի հաստատեց խոսակցությունները դրանց առևանգման հետ կապված։ Գիտեք, որ մակագրությունը այս դեպքում ոչ թե համակարգիչների միջոցով է իրականացվել, այլ Վերաքննիչ դատարանի նախագահի։ Այսօր մենք փորձեցինք հասկանալ, թե արդյոք տվյալ դատավորը նույն դատարանի նախագահից փորձել է պարզել, թե ինչ հիմքով է հենց ինքը ընտրվել սույն գործով դատավոր, սակայն մենք դատարանից հստակ պատասխաններ չստացանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը։

«Ասեմ ավելին, դատավորը մեզ ասաց, որ ինքը առհասարակ դատարանի նախագահի հետ նման հարց չի էլ քննարկել։ Ինձ համար այս պատասխաններն արդեն իսկ բավարար էին, որպեսզի ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեի։ Այո, միանշանակ ես միտում եմ տեսնում։ Արդյոք առկա իրականության մեջ իրողությունները, մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքապետերի վերաբերյալ բողոքները դատարան մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում այն մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննությունն են իրականցոնում, ընտրվել են պատահաբար»,- ասաց Ալեքսանյանը։