18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն գտնվում է սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած հավաքական խորը ճգնաժամի փուլում, մենք կանգնած ենք երկիր կորցնելու, հայրենիք կորցնելու առջև։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Աղքատությունն աճել է, երջանկություն են խոսք տվել, բերել են համատարած ողբ, մարդկանց տունը սուգ, կորցնում ենք հայրենիքի տարածքներ, հերոս ընկերներ, և այսպիսի վիճակում է նաև տնտեսությունը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում են, մարդկանց իրական եկամուտները անկում են ապարում, և ի վերջո աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատող աղքատների աղքատության մակարդակն է բարձրանում»,- ասաց Ավետիսյանը։
Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Արծվիկ Միանսյանին՝ արդյո՞ք Մխիքար Զաքարյանի կալանավորման պատճառը իր ընդդիմադիր կեցվածք ունենալն է, թե որովհետև պաշտպանել է իր հողն ու ջուրը, իր տունը, ո՞րն էպատճառը։
Մանրամասն՝ տեսանյութում։