ԱԺ նախագահի ընտրությունը կտևի մինչև 17:15: Հաշվեքննիչ հանձնախմբի առաջին նիստի արդյունքում հանձնախմբի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը, քարտուղար՝ Քրիստինե Պողոսյանը։ Այս մասին ասաց ԱԺ նիստը նախագահող Կնյազ Հասանովը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ նախագահի ընտրության կարգը։ «Հաշվիչ հանձնախմբի նիստի արձանագրության համաձայն՝ ԱԺ նախագահի ընտրությունն առաջարկվել է անցկացնել ժամը 16։30-ին՝ 45 րոպե տևողությամբ մինչև 17։15»,-նշեց Նարեկ Բաբայանը։
ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն է, իսկ ՔՊ-ի առաջադրած Աժ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անօրինական են որակել այս ընտրությունը և չեն մասնակցի դրան: Ընդդիմության առաջադրած ԱԺ նախագահի թեկնածուներն այս պահին ապօրինի գտնվում են կալանքի տակ: Խախտվել է նրանց իրավունքը. հնարավորություն չի տրվել, որպես թեկնածու, ելույթ ունենալ: