կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-02 16:25

Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին կառավարության որոշմամբ՝ նշանակվել Գեղարքունիքի մարզպետ։