կարևոր
241 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 16:19

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրի համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: