ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ և 2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։