կարևոր
238 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 16:06

Սուրեն Պապիկյանը ՀՀ փոխվարչապետ է նշանակվել

Սուրեն Պապիկյանը ՀՀ փոխվարչապետ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայան որի՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի համամասնական բաց ցուցակի թեկնածուներից մեկը՝ ստացել է 14 885 ձայն։ 2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019 թվականի հունիսի 1-ին Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության նախագահ։