կարևոր
4960 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-02 15:35

Ընդդիմությունը լքեց դահլիճը, չեն մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը. խախտվել է ԱԺ կանոնակարգը

Ընդդիմությունը լքեց դահլիճը, չեն մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը. խախտվել է ԱԺ կանոնակարգը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրին ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին. համապատասխանաբար «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին: Նրանք երկուսն էլ այս պահին շարունակում են ապօրինի մնալ կալանքի տակ: Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ ներկայացումից և հարցուպատասխանից հետո, ելույթի խոսքով պետք է հանդես գան ԱԺ նախագահի թեկնածուները:

Նիստը վարողը չապահովեց այս պայմանը, որը ընդդիմադիր խմբակցությունները գնահատեցին անօրինական և բոյկոտեցին նիստը՝ դուրս գալով դահլիճից: 

ԱԺ նախագահի ընտրություններն Սահմանադրության ակնհայտ խախտմամբ են ընթանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Ստացվում է՝ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթը ներկայացնել, իրենց պատկերացումները ներկայացնել, հետևաբար, ինքնին արդեն գործընթացը չի կարող լինել օրինական և դրա վերաբերյալ, կարծում եմ, ՍԴ համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացին հետևողական ենք լինելու »,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահ ընտրելու մասին որոշումից հետո կհաջորդեն իրենց կոնկրետ գործողությունները։

«Քաղաքացիական պայմաանգիրը» ներկայացրեց է ԱԺ նախագահի իր թեկնածուին՝ Ալեն Սիմոնյանին: