կարևոր
250 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 15:30

Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր է

Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր է

Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը՝ 16:00-ին։ Դատավոր է նշանակվել Մնացական Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։