կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 15:06

Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում․ Շարմազանով

Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։

Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ,որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում։

Ցանկացած այլ լուծում կփաստի,որ քաղաքական «մեծամասնությունը» /իսկ իրականում «կապիտուլյացիայի» կուսակցությունը /հայտնվել է «Կալիգուլայի ձիու» կարգավիճակում։

Նրանք իրենց որոշմամբ ցույց կտան՝ խորհրդարանականնե՞ր են,թե՞ ԱԺ-ն շփոթել են ախոռի հետ։

«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի»։