կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 14:56

Այստեղ իրենց ցանկությունների ԱԺ-ն չէ, և իրենք պարտավոր են հետևել Սահմանադրությանը․ Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ևս միանում է «Հայաստան» խմբակցության գործընկերների պահանջին՝ դատախազին Ազգային ժողով հրավիրելուն։

«Ես իհարկե հասկանում եմ, որ Սահմանադրությունը և սահմանադրական օրենքները բազմիցս խախտած և այդ գործելաոճը իրենց համար սովորական դարձրած խմբակից բարդ է իրավականութուն և օրինականություն պահանջելը, բայց այնուամենայնիվ այստեղ իրենց ցանկությունների ԱԺ-ն չէ և իրենք պարտավոր են հետևել Սահմանադրությանը և սահմանդրական օրենքներին։ Այնպես որ, ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների՝ երկու պատգամավորին պետք է ներկայացնել ԱԺ և դրա հետ կապված դատախազին լսելը մեզ համար պարտադիր է»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։