Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հենացատկում՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:
Մեր մարզիկը եզրափակչում երկու՝ բավականին լավ ցատկ կատարեց ու երկու ցատկի հանրագումարով ստացավ 14733 միավոր։
Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ, թեև որակավորման փուլից հետո առաջին տեղը զբաղեցրած կորեացի մարզիկը նույնքան միավոր է վաստակել:
Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը: