կարևոր
1291 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-02 14:28

Արթուր Ալեքսանյանը 2-րդ անգամ անընդմեջ եզրափակչում կպայքարի Օլիմպիական ոսկու համար

Արթուր Ալեքսանյանը 2-րդ անգամ անընդմեջ եզրափակչում կպայքարի Օլիմպիական ոսկու համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ։

Բավականին լարված գոտեմարտում Արթուրը կարծես վնասվածք ստացավ ու ցույց տվեց, որ կտրել է մկանը․ բժիշկների օգնությունը ստանալուց հետո մեր գործող օլիմպիական չեմպիոնը կարողացավ շարունակել գոտեմարտն ու այն ավարտին հասցնել։

Ալեքսանյանը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։